Փեզեշքիան. Իրանի համոզմունքն է՝ պահպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևանում, 19-ը օգոստոսի, 2025թ.

«Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ես ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համոզմունքն է՝ պահպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև շարունակել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, և մեր մտահոգությունները մեր ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լիովին լուծվեն», - X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Իրանի նախագահը երեկ է պաշտոնական այցով ժամանել Երևան, այսօր նա հանդիպեց Հայաստանի վարչապետի հետ, Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը համատեղ ասուլիսում հայտարարություններով հանդես եկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տարածաշրջանում խնդիրների արտահանձնումը այլ տերությունների ավելի է բարդացնում իրավիճակը. ՓեզեշքիանՆիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Մասուդ ՓեզեշքիանինՀՀ փոխվարչապետն ու ԻԻՀ փոխնախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԻրանի նախագահը ժամանել է Հայաստան