Մակրոն. Ուկրաինայի հարցով ցանկացած համաձայնություն պետք է ներառի անվտանգության ամուր երաշխիքներ

Ուկրաինայի հարցով ցանկացած համաձայնություն պետք է ներառի անվտանգության ամուր երաշխիքներ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը զգուշացելով՝ հակառակ դեպքում Եվրոպան ստիպված կլինի հետո կարգավորումը սկսել զրոյական կետից։

Էմանյուել Մակրոնն ընդգծել է՝ առաջին երաշխիքը ուժեղ ուկրաինական բանակն է՝ տասնյակ հազարավոր լավ զինված զինվորներով, պաշտպանական համակարգերով և ավելի բարձր չափանիշներով։

Երկրորդը՝ վստահության երաշխիք-ուժերը, որոնք կտրամադրվեն գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Թուրքիայի կողմից, ասել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը մանրամասնել է՝ այդ ուժերը չեն տեղակայվի առաջնագծում, բայց կապահովեն օդային, ծովային և ցամաքային անվտանգություն։

Հարցին, թե արդյոք նման ուժերը իրավունք կունենան արձագանքել՝ ռուսական ագրեսիայի վերսկսման դեպքում, Մակրոնը դրական է պատասխանել, ընդգծելով՝ «Սա է այս անվտանգության երաշխիքների նպատակը»։

Մոսկվան, մինչդեռ, մինչ օրս բազմիցս հայտարարել է, թե կտրականապես դեմ է Ուկարինայում երրորդ ուժերի ռազմական ներկայությանը