Հայաստանն ու Ադրբեջանը տարածքներ ունեն միմյանց վերահսկողության ներքո, այս հարցը պետք է լուծվի սահմանազատմամբ. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, այսօր ժողովրդին ուղղած իր ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ Հարավային Կովկասում, բացարձակապես ուրիշ Հայաստանում։ Մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել»,- ասաց վարչապետը։

Վաշինգտոնյան համաձայնություններից հետո, ավելի քան 30-նամյա շրջափակումից հետո Հայաստանը ապաշրջափակվում է, նշեց Փաշինյանը:

«Խաղաղության նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանն ասաց նաև, որ «առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ, և Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի մասին նրանց պատկերացումները իրատեսական չեն»:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա-ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում, այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն որպես ՀՀ լիարժեք քաղաքացիներ», - պնդեց Հայաստանի վարչապետը:

«Այս խաղաղությունը Իրական Հայաստանի գաղափարախոսության տրիումֆն է։ Խաղաղությունը հաստատված է, և մեր խնդիրն է հոգ և խնամք տանել նրա մասին և ժամանակի ընթացքում այն դարձնել ավելի ու ավելի ինստիտուցիոնալ», - իր ուղերձը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Թրամփի ուղու» վրա կգործի ՀՀ օրենսդրությունը, իսկ ԵԱՏՄ կարգավորումները ինտեգրված են օրենսդրության մեջ. ԽանդանյանԸնդդիմությունը քննադատում է վաշինգտոնյան համաձայնությունները, իշխանությունից հակադարձում ենԵրևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրըԻրանը սպառնում է, Մոսկվան դժգոհ է, Արևմուտքը ողջունում է. ինչպես է աշխարհն արձագանքում Վաշինգոտնի պայմանավորվածությանը ՀՀ-ն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ. ՓաշինյանՀայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը


Մանրամասները տե՛ս այստեղ