Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ընդունել է հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Time of Israel-ը:
«Համաս»-ը և պաղեստինյան խմբավորումները հայտնել են իրենց հավանությունը եգիպտացի և կատարցի միջնորդների կողմից երեկ ներկայացված առաջարկին», - ասվում է հայտարարության մեջ։
«Համաս»-ի բանագնացները նախօրեին Գազայում հրադադարի նոր առաջարկ էին ստացել Կահիրեում՝ 60-օրյա հրադադար՝ պատանդների ազատ արձակման դիմաց։
«Առաջարկը շրջանակային համաձայնագիր է մշտական հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու համար»,- AFP-ին ասել էր պաղեստինցի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ի բանագնացները Գազայում հրադադարի նոր առաջարկ են ստացել