Air Canada-ի ուղեկցորդները դադարեցրել են գործադուլը՝ ընկերության հետ համաձայնությունից հետո

Կանադա - Air Canada-ի ուղեկցորդների բողոքի ակցիան, Ռիչմոնդ, 16-ը օգոստոսի, 2025թ.

Air Canada-ի ուղեկցորդները չորս օր շարունակված բանակցություններից հետո համաձայնության են եկել Կանադայի խոշորագույն ավիափոխադրողի հետ՝ վերջ դնելով 40 տարվա ընթացքում անձնակազմի առաջին գործադուլին, որը խափանել է հարյուրավոր չվերթներ։

Բողոքի ակցիայի արդյունքում ավիաընկերությունը համաձայնել է վերանայել այս տարվա բյուջեն։ Գործարքի մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն աշխատողների շահերը ներկայացող արհմիությունը հայտարարել է, որ հիմնական պահանջը բավարարվել է։

Ցուցարարնեը պահանջում էին, որ օրական 130 հազար ուղևորների սպասարկող ընկերությունը վճարի նաև այն ժամանակի համար, որ ուղեկցորդները ծախսում են գետնի վրա՝ ուղևորներին օգնելու կամ սպասելու ընթացքում։

Ավիաընկերությունը հայտարարել է, որ աստիճանաբար վերականգնում է գործունեությունը, և առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում լիովին կվերադառնա նախկին չվացուցակին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Air Canada-ն դադարեցրել է թռիչքները՝ աշխատակիցների գործադուլի պատճառով