Աֆղանստանում ՃՏՊ-ի հետևանքով կա առնվազն 71 զոհ, այդ թվում՝ երեխաներ

Աֆղանստան, արխիվ

Աֆղանստանի արևմտյան Հերաթ նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը խլել է առնվազն 71 մարդու կյանք, այդ թվում՝ 17 երեխայի։

Նահանգային կառավարության խոսնակ Ահմադուլլահ Մութաքին հայտնել է, որ Քաբուլ տեղափոխվող արտաքսված միգրանտներով լի ավտոբուսը բախվել է բեռնատարի և մոտոցիկլի, ինչի հետևանքով բռնկվել է։