Մատչելիության հղումներ

Զելենսկի. Օդեսայում SOCAR-ի նավթամբարին ռուսների հարվածները դիտավորություն է


Ուկրաինա - Հրդեհը Օդեսայում SOCAR-ի նավթամբարում, 18-ը օգոստոսի, 2025թ.
Ուկրաինա - Հրդեհը Օդեսայում SOCAR-ի նավթամբարում, 18-ը օգոստոսի, 2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Օդեսայում Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նավթամբարին ռուսական ուժերի հասցրած հարվածները դիտավորություն է։

«Միտումնավոր ռուսական հարձակում է տեղի ունեցել Օդեսայում ադրբեջանական ընկերությանը պատկանող էներգետիկ օբյեկտի վրա։ Այսինքն՝ սա հարված է մեր հարաբերություններին և էներգետիկ անկախությանը», - սոցցանցերում գրել է Զելենսկին։

Անցած գիշեր Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով մի շարք հարվածներ է հասցրել Օդեսայում SOCAR-ի նավթամբարին։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցների համաձայն՝ «մի շարք ուղիղ հարվածներից հետո օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG