Ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ ուկրաինական ռազմակաճակատում ծանր վիրավորվել է ռուս բարձրաստիճան հրամանատար գեներալ-լեյտենանտ Էսեդուլլա Աբաչովը։ Այս մասին հայտնել է նրա հայրենի Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովն՝ առանց լրացուցիչ մանրամասներ հայտնելու։
Մելիքովը միայն նշել է, որ 57-ամյա զինվորականը բուժում է ստանում «երկրի լավագույն ռազմական հոսպիտալներից մեկում»։
Ըստ Ուկրաինայի ռազմական հետախուզության՝ գեներալի մի քանի վերջույթներ անդամահատվել են՝ Կուրսկի մարզում ռազմական շարասյանը հասցված հարվածների հետևանքով։
Տարբեր գնահատականներով՝ առնվազն 12 ռուս գեներալ է զոհվել 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր։