Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը հետաքրքրվել է՝ արդյոք Զելենսկին պատրաստվում է կոստյում հագնել Թրամփի հետ հանդիպմանը


Սպիտակ տունը ուկրաինացի պաշտոնյաներից հետաքրքրվել է, թե արդյոք նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է կոստյում հագնել երկուշաբթի օրը Օվալաձև աշխատասենյակում նախագահ Թրամփի հետ հանդիպմանը, Axios-ին փոխանցել են հարցին քաջատեղյակ երկու աղբյուր։

Ամերիկյան լրատվամիջոցը հիշեցնում է, որ Զելենսկու հագուկապը քննարկման թեմա էր դարձել փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նախագահ Թրամփը բաց տեքստով ասել էր, որ իրեն դուր չի գալիս Զելենսկու ռազմական ոճի հագուստը։

Axios-ի աղբյուրների տեղեկություններով`Ուկրաինայի նախագահն այսօր պատրաստվում է Սպիտակ տուն ներկայանալ սև բաճկոնով, որը հագել էր հունիսին Նիդերլանդներում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
«Դա լինելու է «կոստյումի ոճի», բայց ոչ ամբողջական կոստյումով», - ասել է աղբյուրներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG