ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Քննարկման հիմնական թեման եղել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները:
«Պետքարտուղարն ու արտգործնախարարը համաձայնել են, որ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը և սպանությունները», - հայտնել է Պետքարտուղարության խոսնակը:
ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագիտության ղեկավարները նաև մի շարք տարածաշրջանային հարցերի են անդրադարձել, այդ թվում՝ Սիրիային, հայ - ադրբեջանական խաղաղությանը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին:
Զրույցից այլ մանրամասներ Պետքարտուղարությունը չի հայտնում: