Ադրբեջանի նախագահն այսօր ընդունել է Իսրայելի նորանշանակ դեսպան Ռոնեն Կրաուսի հավատարմագրերը։
Կրաուսը 2023 թվականին Մոսկվայում Իրսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր, 2024-ից ղեկավարել է Իսրայելի ԱԳՆ-ի Եվրասիայի բաժինը։
Պաշտոնական ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Իսրայելի և Ադրբեջանի միջև «տարբեր ոլորտներում տարեցտարի ընդլայնվող հարաբերությունների» կապակցությամբ շեշտելով, որ «ներկայումս լայն հնարավորություններ կան» երկկողմ համագործակցության զարգացման համար: