Մատչելիության հղումներ

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ աշխատանքներն ընթացքի մեջ են. Երմակ


Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ռազմական բաղադրիչի ուրվագիծն արդեն ձևավորվում է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Սկսվել են երաշխիքների ռազմական բաղադրիչի ստեղծման աշխատանքները, որոնք քննարկվում են որպես Ռուսաստանի հետ պատերազմի կարգավորման մաս, X-ում նշել է Անդրեյ Երմակը։

«Մեր թիմերը, առաջին հերթին՝ զինվորականները, արդեն սկսել են ակտիվ աշխատանքը անվտանգության երաշխիքների ռազմական բաղադրիչի վրա», - գրել է Երմակը օգոստոսի 20-ին՝ Արևմտյան երկրների և ՆԱՏՕ-ի ազգային անվտանգության խորհրդականների հանդիպումից հետո։

Ավելի վաղ՝ օգոստոսի 20-ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի ստանձնել անվտանգության երաշխիքների տրամադրման առաջատար դերը։

«Ես չեմ կարծում, որ մենք պետք է այստեղ բեռը կրենք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է օգտակար լինենք, եթե դա անհրաժեշտ լինի պատերազմը և սպանությունները դադարեցնելու համար։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ակնկալենք, և նախագահը, անշուշտ, ակնկալում է, որ Եվրոպան այստեղ առաջատար դեր կխաղա», - ասել է Վենսը Fox News-ի եթերում։

«Անկախ նրանից, թե ինչ ձև է սա ընդունում, եվրոպացիները պետք է կրեն բեռի առյուծի բաժինը», - ասել է նա։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG